Օրակարգում ՀՅԴ-ի հետ միասնական ցուցակ ներկայացնելու հարց չկա։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Հանրապետական կուսակցության մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։
Նա նշեց, այդ հարցն առավել եւս չի կարող քննարկվել, քանի որ ՀՅԴ-ն արդեն հայտարարել է ընտրություններին առանձին մասնակցելու մասին։
«Մեր օրակարգում, գոնե մինչեւ այս պահը, ՀՅԴ-ի հետ միասնական ցուցակ ունենալու հարց չի քննարկվել, մանավանդ, որ ՀՅԴ-ն արդեն հայտարարել է, որ իրենք գնալու են ընտրության առանձին ցուցակով, շտաբի պետն էլ մեր հարգելի գործընկեր Աղվան Վարդանյանն է»,- ասաց նա։