News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


ԱՄՆ-ը պատրաստվում է Դոնալդ Թրամփի երդման արարողությանը, որը նախատեսվում է այսօր՝ հունվարի 20-ին, Վաշինգտոնում: 

Սպասվում է, որ արարողությանը մասնակցելու է մոտ 1 մլն մարդ, որոնք Վաշինգտոն են ժամանելու ԱՄՆ տարբեր նահանգներից: Նրանց թվում են ինչպես Թրամփի աջակիցները, այնպես էլ հակառակորդները, որոնք նույն օրը բողոքի երթ անցկացնելու իրավունք են ստացել: Բողոքի ակցիային մասնակցելու է շուրջ 270 հազար մարդ:

Անվտանգությունը հսկելու է շուրջ 28 հազար իրավապահ:

Ինչպես է ԱՄՆ-ը պատրաստվում 45-րդ նախագահի երդմնակալության արարողությանը՝ դիտեք Վաշինգտոնից հատուկ ռեպորտաժում, որը NEWS.am-ի համար պատրաստել են «Ամերիկայի ձայնի» գործընկերները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ