News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Քաղաքացիներն այսուհետ կարող են զենք ձեռք բերելու և վաճառքի կարգի մասին հարցեր ուղղել ոստիկանությանը` Skype-ով: Ամեն երեքշաբթի եւ ուրբաթ, ժամը 15-ից 17-ը, կգործի  skype-ի միջոցով ուղիղ կապ, որի ընթացքում քաղաքացիներին հետաքրքրող հարցերին կպատասխանեն ոստիկանության ՀԿԱՎ (հասարակական կարգի ապահովման վարչության) պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Կարեն Մեհրաբյանը եւ լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Ղազարյանը:

Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանությունից։

Ոստիկանության ներկայացուցիչներին քաղաքացիները կարող են հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիական եւ ծառայողական զենք ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձեւակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաեւ պահնորդական գործունեություն ծավալելու վերաբերյալ:

Առաջին ուղիղ կապը կկայանա հունվարի 24-ին, ժամը 15-17-ը: Սկայպի հասցեն է Hkav Zenq։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ