News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն առաջարկում է Լենինգրադյան փողոցն անվանափոխել Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:

Անահիտ Բախշյանի ներկայացրած հայտարարության մեջ նշված է.

«Ղեկավարվելով «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետով՝ այսօր ավագանու որոշման նախագիծ եմ ներկայացրել քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որով առաջարկել եմ Երեւանի Լենինգրադյան փողոցն անվանափոխել «Անկախության բանակ»-ի հրամանատար, ֆիզիկոս Լեոնիդ Ազգալդյանի անվամբ:

«Լենինգրադյանը բավականին բանուկ փողոց է եւ համապատասխան է Ազգալդյանի նման մեծությանը գնահատելու համար: Սա բնավ ոչ հակախորհրդային եւ ոչ էլ, առավել եւս, հակառուսական քայլ պետք չէ ընկալել: Լենինի անունը միանշանակորեն չի ընդունվում նույնիսկ Ռուսաստանում: Նույն Լենինգրադ քաղաքը վաղուց վերանվանված է Սանկտ-Պետերբուրգ: Մենք բնավ չենք առաջարկում պատմություն ջնջել: Լենինի մասին մեր սերունդները թող իմանան պատմության դասագրքերից: Մենք ուղղակի առաջարկում ենք վաղուց արժեզրկված անունը փոխարինել մեր իրական եւ հավերժ արժեքով, մեր իրական ազգային հերոսներից մեկի անունով»,- նշել եմ ավագանու որոշման նախագծի տեղեկանք-հիմնավորման մեջ:

Տպել
Ամենաշատ