News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ դառնալը Հայաստանի համար ոչինչ չի փոխի՝ կարծում են մեր քաղաքացիները: ԱՄՆ 45–րդ նախագահի երդմնակալության օրը՝ հունվարի 20–ին, NEWS.am-ը հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում՝ պարզելու, թե որքանով են նրանք տեղեկացված ԱՄՆ ընտրությունների մասին, ունեին արդյոք նախընտրելի թեկնածու եւ ինչ փոփոխություն են ակնկալում Հայաստանի համար Թրամփի նախագահության ընթացքում։

Պարզվում է՝ մեր քաղաքացիները հիմնականում չեն հետեւել ԱՄՆ ընտրություններին, իսկ թեկնածուներին նախընտրություն են տալիս զուտ անձնական համակրանքի վրա հիմնվելով։

«Հիլարի Քլինթոնի հայացքը շատ սառն է, չարն է, իսկ Դոնալդ Թրամփը շատ մակերեսային մարդ է, այդ պատճառով ես ոչ մեկին չէի ընտրի»,-ասաց քաղաքացիներից մեկը:

«Ես Հիլարի Քլինթոնին կընտրեի, որովհետեւ ինքը կին է »,-ասաց հարցվող կանանցից մեկը:

Հարցին, թե ինչ կփոխի Հայաստանի համար Թրամփի նախագահությունը, հացվածների մեծ մասը պատասխանեց, որ իրենք Հայաստանում որեւէ փոփոխություն չեն ակնկալում ոչ ԱՄՆ, ոչ էլ մեր իշխանության փոխվելուց։

Հարցվածներից միայն մեկը պատասխանեց, որ իր կարծիքով Թրամփի պաշտոնավարումից Հայաստանը կշահի, քանի որ «Թրամփը կապված է եղել հայ բիզնեսմենների հետ»։

Տպել
Ամենաշատ