Փարիզի ոստիկանությունը փնտրում է տղամարդուն, որը մետրոյի վագոններում դանակով հարձակվում է մարդկանց վրա։ Նախօրեին նա 10 եւ 14-րդ շրջանների միջեւ կայարաններում մի քանի անգամ հարձակվել է մարդկանց վրա։
Le Parisien–ի տեղեկություններով՝ համար 7 մետրոյի գծի վրա անհայտ անձը 3 անգամ հարվածել է տղամարդուն, որին, ըստ ականատեսների, նա չէր ճանաչում։ Հարձակվողը փախել է Ռիկետի կայարանից։ Վիրավոր տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Նույն օրը եւս 2 պատահար է գրանցվել։ Ըստ նկարագրությունների՝ դա եղել է նույն մարդը։