News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Զինված խմբի» գործով մեղադրյալ, Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի շահերը պաշտպանող Կարինա Մոսկալենկոյին թույլ չեն տալիս տեսակցել իր պաշտպանյալի հետ:

Այսօր` հունվարի 20-ին, դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշեց, որ ինքը հատուկ Ստրասբուրգից Երեւան է եկել` Շիրխանյանի առողջական վիճակին ծանոթանալու համար:

«Առավոտից ես քրեակատարողական հիմնարկում եմ, սակայն ինձ թույլ չտվեցին տեսակցել նրան: Սկզբում ինձ պատճառաբանեցին, թե վստահ չեն, որ ես փաստաբան եմ, ներկայացրել եմ համապատասխան փաստաթղթերը, այնուհետեւ ասացին, թե Շիրխանյանը հնարավոր է` չի ցանկանում, որ իր հետ հանդիպեմ, ներկայացրել եմ Շիրխանյանի դիմումը, սակայն այդպես էլ թույլ չտվեցին ներս մտնել»,- ասաց փաստաբանը:

Մոսկալենկոն նշեց` ինքը հույս ուներ, որ դատարանում կհանդիպի Շիրխանյանին, սակայն ինչպես պարզվեց, նրան դատարան չեն տեղափոխել: Փաստաբանի խոսքով, Շիրխանյանի հետ կատարվածն ապօրինի է. եթե իրեն թույլ չտան տեսակցել Շիրխանյանին, կդիմի ՄԻԵԴ այդ հարցով:

Նշենք, որ գանգատը վերաբերում է Վահան Շիրխանյանի առողջական վիճակին ու կալանավորմանը:

Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն եւ դերակատարություն ունենալու մեջ: Շիրխանյանի փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, իր պաշտպանյալի վիճակը շատ ծանր է, նա գտնվում է անմարդկային պայմաններում եւ համապատասխան բուժօգնություն չի ստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զինված խմբի «պարագլուխ» Արթուր Վարդանյանը դատի է տվել Էդուարդ Շարմազանովին
Վարդանյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանողին ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել...
«Զինված խմբի» «պարագլուխ» Արթուր Վարդանյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից (ֆոտո)
1 մլն դրամ գրավի դիմաց...
Միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել «Զինված խմբի» «պարագլխին». դատարանը հեռացավ որոշում կայացնելու
Գործով շուրջ երկու տասնյակ ամբաստանյալներից միայն Վարդանյանն է ներկայումս գտնվում կալանքի տակ...
Վերսկսվեց չորս տարի շարունակ քննվող «Զինված խմբի» գործի քննությունը (ֆոտո)
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
«Զինված խմբի» գործը կքննի դատավոր Մեսրոպ Մակյանը
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից...
Պաշտպանը պահանջում է Հայրիկյանի և Բաբուխանյանի անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Արթուր Վարդանյանին
Արթուր Վարդանյանի խափանման միջոցի հարցով նրա պաշտպան Լևոն Բաղդասարյանը օրերս վերաքննիչ բողոք է ներկայացրել...
Ամենաշատ