News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում վախենալու համար թեմա միշտ կգտնեն, իսկ եթե չգտնեն, կհնարեն։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Հայաստանում ռուսական ռազմաբազայում տեխնիկայի ինչ-որ մանրակերտներ տեղակայելու մասին ադրբեջանական մամուլում տարածված հրապարակումը։

«Վախի աչքերը մեծ են, իսկ Ադրբեջանը դա հաստատում է։ Այնտեղ միշտ ինչ-որ բան կգտնեն, որից կարելի է վախենալ, իսկ եթե չգտնեն, կհնարեն։ Ուշագրավ է, որ նման հսկայական բյուջեով բանակը այդքան վախկոտ է մնում»,-նշել է փորձագետը։

Նրա խոսքով՝ «նման հաղորդագրությունը Ադրբեջանում նպատակ է հետապնդում վստահեցնել հենց իրենց այն բանում, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան, իսկ հնարավոր է նաև՝ Հայաստանը նույնպես չեն տիրապետում ժամանակակից զինատեսակներին, այլ միայն մանրակերտերին։ Պետք չէ թերագնահատել հակառակորդին՝ մեծ բացթողում է և նման միջոցների հնարավոր չէ բանակում բարձր ոգի ստեղծել»,-ընդգծել է Արկադի Գրիգորյանը։

Համաձայն Haqqin.az կայքի՝ «Ռուսաստանի հոգեբանական ճնշումն Ադրբեջանի վրա» վերտառությամբ  հրապարակմանը՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայում ռազմական տեխնիկայի մանրակերտների ստեղծմամբ զբաղվող հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։ «Ստորաբաժանման հիմնական խնդիրն է որոշակի վայրերում տարբեր համալիրներ՝ տանկեր, հրետանի տեղադրել, որպեսզի հետագայում Ադրբեջանի վրա հոգեբանական ճնշում գործադրվի», -գրում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ