News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը կնոջ՝ Լորայի հետ ժամանել է Վաշինգթոնում Կապիտոլիումի բլուր, որտեղ ավելի ուշ կկայանա նոր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

Բուշերի ընտանիքը Կապիտոլիում է ժամանել լիմուզինով եւ թիկնապահներով։ Նախկին նախագահը դուրս է եկել մեքենայից եւ ժպիտով ողջունել ոստիկանին, հետո մոտեցել արարողության անցկացման վայրին, որտեղ նրան՝ որպես նախկին նախագահի պատվավոր տեղ էր հատկացվել։

Նշենք, որ 70-ամյա Ջորջ Բուշ կրտսերը ԱՄՆ 43-րդ նախագահն է եղել՝ 2001-2009 թվականներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ