News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Պետական ապարատում բազմաթիվ մարդիկ կան, որոնք ոչ արդյունավետ են աշխատում: Այս մասին այսօր` հունվարի 20-ին, Հայաստանի Ամերիկյան համալսարանում ուսանողների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը` անդրադառնալով ներկաներից մեկի մտահոգությանը, որ հայկական շատ ընկերություններ ստիպված են լինում կրճատել իրենց աշխատակիցներին, քանի որ ռուսական որոշ ընկերություններ խոչընդոտում են նրանց բիզնեսին:

«40–50% կրճատումը բիզնեսի մեջ, դա միշտ չէ, որ վատ է։ Եթե 40–50 տոկոս մարդ ավել է նստած ինքնարժեքի մեջ, եւ բիզնեսը ծախսափակ չէ, գուցե կրճատումն օպտիմալացումն է, գուցե կրճատումը ստրատեգիական լուծում է։ Ես չեմ ցանկանում, որ մարդիկ գործազուրկ լինեն, բայց կրճատումը պարտադիր չէ, որ նեգատիվ բան լինի։ Պետական ապարատում բազմաթիվ մարդիկ կան նստած, որոնք ոչ էֆեկտիվ են աշխատում։ Եթե ես ասեմ, որ օպտիմալացում բառի փոխարեն ասեմ` կրճատում եմ, դուք միանգամից վա՞տ եք վերաբերվելու»,- ասաց Կարեն Կարապետյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ