News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


«Ելք» դաշինքը ստեղծվել է երկրում փոփոխություններ բերելու, հաղթանակ արձանագրելու համար: Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, «Ելք» դաշինքի անդրանիկ համաժողովին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը:

«Համահայկական ցանկացած խնդրի լուծման բանալին ուժեղ Հայաստան ունենալն է:  Եթե մենք չունենանք ուժեղ Հայաստան, ապա մենք անընդհատ ունենալու ենք գործադիր իշխանություն, որն իր հնարավոր բոլոր սահմաններն անցել է եւ գրավել օրենսդիր եւ դատական իշխանության տարածքները: Դրա արդյունքւոմ Հայաստանում արդեն 20 տարի չենք կարողանում ապահովել իրավունքի գերակայությունը: Մենք միավորվել ենք, որպեսզի յուրաքանչյուր իրավիճակից ելք գտնենք, մեր ծրագիրը երկար քննարկումների փուլէ  անցել, ներկայացրել ենք ծրագրային հիմնադրույթներ, որոնք բացվելու են, մանրամասն ներկայացնելու ենք նախընտրական ծրագրի տեսքով»,-ասաց նա:

Էդմոն Մարուքյանը նշեց, որ «Ելք» դաշինքը ապագայի դաշինք չէ, այլ այսօրվա:

«Հայաստանը չի կարող անմանս մնալ համաշխարհային փոփոխություններից, փոփոխությունները գալիս են Հայաստան «Ելք» դաշինքի միջոցով եւ այլ ելք չեմ տեսնում ուղղակի, չկա այլ ելք: Այսօր Հայաստանում կա քարոզչություն՝ անհնար է ընրությունների միջոցով Հայաստանում ինչ-որ բան փոխել, մեկ է՝ փողով գնելու ենք ձեր ձայները, մեկա մնալու ենք մենք, խնդիրները լուծելու ենք, լուծող էիք, 17 տարի իշխանության ղեկին եք. լուծեիք: Մեր նպատակներից է իշխանափոխությունը, մենք ասում ենք՝ հնարավոր է ընտրությունների միջոցով ինչ-որ բան փոխել,  «Ելք» դաշինքը ապագայի դաշինք չէ, այլ այսօրվա, որովհետեւ մարդիկ այսօր են փոփոխություն ուզում»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ