News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ հարաբերությունների փոփոխությունը Թրամփի օրոք սպառնալիք կդառնա Հարավային Կովկասի համար այն իմաստով, որ վրա կհասնի Վաշինգթոնի կողմից տարածաշրջանի գործերն անուշադրության մատնելու նոր շրջան: NEWS.am-ի հետ զրույցում Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն ասաց, որ ԱՄՆ-ը, ամենայն հավանականությամբ, տարածաշրջանը հետին պլանում կպահի:

«Թեպետ ակնհայտ է, որ ամերիկյան ռազմավարական պարտականությունների վարկանիշը նվազեցնելու ձգտումն առաջին հերթին կանդրադառնա Վրաստանի վրա, Ալիեւի կառավարության հետ Թրամփի անձնական կապերն ու հայ-ամերիկյան լոբբիի հզոր ազդեցությունը Կոնգրեսում կսահմանափակեն տարածաշրջանային գործերին չմիջամտելու աստիճանը եւ կպահպանեն Ադրբեջանի եւ Հայաստանի նկատմամբ նվազագույն հետաքրքրության քաղաքականություն»,- ասաց Կիրակոսյանը:

Ինչ վերաբերում է տարածաշրջանում սառեցված հակամարտություններին, վերլուծաբանը ենթադրում է, որ  Թրամփի՝ ամերիկյան ազգային շահերի նեղ սահմանումը կվնասի Վաշինգթոնի ներգրավվածությանը: «Հարավային Կովկասի հնց նման ռազմավարական անտեսումն էլ կդրդի Ռուսաստանին ավելի միակողմանի մոտեցում որդեգրել եւ դիմադրություն չհանդիպելով՝ նա ավելի կմեծացնի իր իշխանությունն ու ազդեցությունը»,- ասաց Կիրակոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ