News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փարիզի օդանավակայանների ղեկավարությունը Ռուասսի Շառլ դե Գոլի օդանավակայանի  2Е տերմինալում բացել է իսպանացի նկարիչ Պաբլո Պիկասոյի ստեղծագործությունների ցուցահանդեսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ընդհանուր առմամբ օդանավակայան է բերվել 35 բնօրինակ կտավ: Բոլոր նկարները տեղադրվել են բուտիկների մոտակայքում, որտեղ լինում են հարուստ այցելուները:

2Е տերմինալով օրական անցնում է 6 հազար ուղեւոր, որոնք հիմնականում մեկնում են ԱՄՆ եւ Ասիա: Օդանավականների ղեկավարությունը կարծում է, որ ուղեւորների 15-20 տոկոսը կայցելի անվճար ցուցահանդեսը:

Բոլոր աշխատանքները ներկայացրել է Փարիզում Պիկասոյի թանգարանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ