Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հետագա հանրային եւ քաղաքական վարքագիծը (ֆոտոռեպորտաժ): Այս մասին այսօր՝ հունվարի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ ակտիվ քաղաքականություն մտնելու որոշմանը:
«Ըմբռնումով եմ վերաբերում, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր հետագա հանրային կամ քաղաքական վարքագիծը: Սեյրան Օհանյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն, դրսեւորվել որպես ակտիվ քաղաքական դերակատար, դա իր իրավունքն է: Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին հաջողություն եմ մաղթում եւ ցանկանում եմ, որ ազնիվ մրցակցությամբ յուրաքանչյուրը կարողանա նվաճել ժողովրդի վստահությունը, բոլորին է սա վերաբերում»,- ասաց Արթուր Բաղդասարյանը:
Նշենք, որ Սեյրան Օհանյանն արդեն իսկ հայտարարել է, որ մտադիր է մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: