News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ավստրալիան փորձում է այլընտրանք գտնել Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրին այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է համաձայնագրից դուրս գալու մտադրության մասին: Այս մասին գրում է Weekend Australian ավստրալական պարբերականը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Թերթի տեղեկություններով՝ Ավստրալիայի առեւտրի նախարար Ստիվ Չոբոն Դավոսի համաշխարհային ֆորումի ժամանակ հանդիպել է համաձայնագրի անդամ 6 երկրների գործընկերների հետ եւ քննարկել առեւտրային հարաբերությունների հնարավոր տարբերակները: Ընդ որում, Չոբոն հայտնել է, որ պաշտպանում է Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերությունը:

Պաշտոնյայի խոսքով՝ Ավստրալիան առաջ կմղի Տրանսխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրի վավերացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ