News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հունաստանը Կիպրոսից օկուպանտ զորքերի դուրսբերման կողմնակից է, սակայն Կիպրոսի հարցի կարգավորման իր առաջարկներում ունի կղզում օտարերկրյա զորքերի ժամանակավոր տեղակայման մասին կետ, ասել է Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը Real թերթին տված հարցազրույցում:

«Կիպրոսը պետք է երկգոտի, երկհամայնք դաշնություն դառնա՝ լիարժեք ինքնիշխանությամբ որպես ԵՄ եւ ՄԱԿ անդամ: Երրորդ երկրի շահերը չեն կարող Կիպրոսի հարցի լուծման չափանիշներ լինել: Նրանք, ովքեր այլ կարծիքի են, պետք է մեզ ասեն, թե ինչպես են սահմանում Կիպրոսի խնդիրը, ուզում են լուծել  «ինքնիշխանության կրճատմա՞մբ», թե  «փոքր օկուպացիայով»: Թող ուղղակի հայտնեն իրենց կարծիքը»,- ասել է նախարարը:

Նրա խոսքով՝ Թուրքիան պետք է հասկանա, որ ժամանակակից աշխարհում երրորդ երկիրը չի կարող կառավարել ԵՄ անդամ պետությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ