News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախկին նախագահ Յախյա Ջամեի երկիրից հեռանալուց հետո պետական գանձարանից ավելի քան 11 մլն դոլար է անհետացել, հայտնել է գործող նախագահ Ադամ Բարոուի խորհրդական Մայ Ահմադ Ֆետին: «Գանձարանը, փաստորեն, դատարկ է: Դա հաստատել են Գամբիայի ֆինանսների նախարարության եւ կենտրոնական բանկի տեխնիկական մասնագետները»,- BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Ֆետին: 

Նրա խոսքով՝ միայն վերջին 2 շաբաթների ընթացքում Ջամեն երկրից դուրս է բերել ավելի քան 11 մլն դոլար:

Շաբաթ օրը ավելի քան 20 տարի երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Գամբիայի նախագահը ընտրություններում հաղթած Ադամ Բարոուին իշխանությունը հանձնելուց հետո երկիրը լքել է:

Ականատեսներն ասել են, որ բեռնատար օդանավոր, որով Ջամեն թռել է, բեռնված էին մի քանի շքեղ մեքենաներ եւ այլ թանկարժեք իրեր:

Որոշ տեղեկություններով՝ Ջամեն այժմ գտնվում է Հասարակածային Գվինեայում, սակայն երկրի իշխանությունները այս տեղեկությունը չեն հաստատել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ