News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հաքերները կոտրել են ամերիկյան The New York Times-ի (NYT) պարբերականի Twitter-ի հաշիվներից մեկը՝ @nytvideo-ն, եւ այնտեղ տեղեկություն հրապարակել, իբր, ԱՄՆ տարածքի ուղղությամբ Մոսկվայի հրթիռակոծության նախապատրաստման մասին: Հաքերների հրապարակումն արագորեն ջնջվել է, սակայն դրա լուսանկարն իր կայքում հրապարակել է վաշինգտոնյան The Hill-ը:

Լուսանկարից երեւում է, որ կեղծ հաղորդագրությունը վկայակոչել է, իբր, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մամուլում հայտնված հայտարարությունը. «Ռուսաստանը հրթիռակոծելու է Միացյալ Նահանգները»:

DW-ի հաղորդմամբ՝ ավելի ուշ էջում մի քանի հրապարակում է հայտնվել հաքերների OurMine Security Group խմբավորման կողմից, որը հայտնիների էջեր է կոտրում եւ գովազդային բնույթի հրապարակումներ անում:

NYT-ի աշխատակիցներն արձագանքել են միկրոբլոգը կոտրելուն՝ հաղորդելով, որ ուսումնասիրում են կատարվածի հանգամանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ