News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են մարզի 30-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները, վիճաբանության շարժառիթը, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:40-ին, «Սպիտակի բժշկական կենտրոնից» ահազանգ էր ստացվել առ այն, որ աջ աճուկային շրջանի ծակած վերք, արտաքին արյունահոսություն, հեմոռագիկ շոկ վնասվածքով  բուժօգնության է դիմել Լոռու մարզի 30-ամյա մի բնակիչ։

Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ, որի արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ տղամարդը ծանր մարմնական վնասն ստացել է նախկին կնոջ եղբոր հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս 26 տարեկան է, Լոռու մարզի բնակիչ։

Նախնական քննության տվյալներով՝ տուժողը նախկին աներորդու հետ հանդիպել է 2016թ. դեկտեմբերի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Սպիտակ քաղաքի «Սուրբ Հարություն» եկեղեցու մոտ, որի ընթացքում վիճաբանություն է առաջացել երեխային տեսակցելու հարցի շուրջ։ Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ էլ 30-ամյա տղամարդուն՝ կտրող-ծակող առարկայի գործադրմամբ պատճառվել է ծանր մարմնական վնաս՝ ընդհանուր ազդրային երակի եւ մեծ ենթամաշկային երակի վնասումներով՝ աջ աճուկային շրջանի ծակած-կտրած վերք, ծանր աստիճանի կլինիկորեն արտահայտված հեմոռագիկ շոկով:

Ձեռք բերված ապաւյցների հիման վրա՝ 26-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ քրոջ նախկին ամուսնուն ծանր մարմնական վնաս պատճառելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է: Նշանակվել են դատաբժշկական եւ դատահետքաբանական փորձաքննություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սենեգալի օդանավակայանում Boeing 737-ը դուրս է եկել թռիչքուղուց և բռնկվել. կա 10 տուժած
TransAir ինքնաթիռը, որն իրականացնում էր Air Sénégal չվերթը, չորեքշաբթի ուշ երեկոյան 79 ուղևորներով...
Եռաբլուրի հարակից տարածքները հանցավոր սխեմայով օտարման գործը, որով անցնում է ՊՊԾ նախկին պաշտոնյան, ուղարկվել է դատարան
Պետությանը 1մլրդ 650մլն դրամի վնաս պատճառելու, փողերի լվացման վերաբերյալ վարույթի…
Շունը կծել է ՇՄ նախարարության բաժնի պետին, վերջինս էլ կրակել է շան վրա
Մայիսի 3-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում...
Դաշտամիջում անծանոթ տղամարդը դիտողություն է արել վարորդին և ատրճանակով կրակել. վարորդին հոսպիտալացրել են
Դեպքի փաստով ոստիկանության Վաղարշապատի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային...
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայի «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ…
Բողոքի ակցիաների մասնակից մի խումբ անձանց կողմից ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու կասկածանքով 2 անձ է ձերբակալվել
2024թ. մայիսի 7-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ «Tik Tok» սոցիալական…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ