News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ճարտարապետը պարտավորություն կվերցնի իր անելիքների համար: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ճարտարապետների միության վարչության անդամ  Սաշուր Քալաշյանը:

«Հայաստանը վերջին երկիրն է, որ ճարտարապետության ոլորտում դեռեւս խորհրդային համակարգի օրենքներով է շարժվում, մինչդեռ քաղաքակիրթ բոլոր երկրներում դաշտը ամբողջովին այլ ձեւ է կարգավորվում: Այս օրենքի նախագիծը կարգավորում է ճարտարապետի իրավասությունների ու անկախության հարցը՝ պատվիրատուից, տեղական ինքնակառավարման մարմինների կամայականություններից, նաեւ ճարտարապետը պարտավորություն է վերցնում իր անելիքների համար»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 1-ին Կառավարությունը հավանություն է տվել «Ճարտարապետական գործունեության մասին» օրենքի նախագծին, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատը:

Տպել
Ամենաշատ