News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հունվարի 25-27-ը Երեւանում կանցկացվի վերականգնվող էներգետիկայի ցուցահանդես: Այս մասին հունվարի 23-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  Հայաստանի Վերկանգնվող էներգետիկայի եւ էներգամատակարարման  հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը:

Նրա խոսքով՝ նախորդ ցուցահանդեսը կազմակերպվել է 2014 թվականին: Այս անգամ այն  կբաժանվի մի քանի թեմատիկ բաժինների: «Պետք է ասել, որ մենք այս տարի պարզապես չենք կարողացել բոլոր ցանկացողներին ընդունել: Վերականգնվող էներգիայի ընկերությունների թիվը մեծացել է: Եթե նախկինում մենք էինք նրանց փնտրում, ապա հիմա անսովոր հոսք ենք նկատում»,- նշեց Բաբայանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ