News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իջեւանում Արթուր Շահինյանը դիտավորությամբ  չի սպանել աներոջը, պարզապես ցանկացել է վախեցնել։ Այս մասին NEWS.am–ին ասաց Շահինյանի փաստաբան Աշոտ Գեւորգյանը։

«Իմ պաշտպանյանն ընդունում է իր մեղավորությունը, սակայն ասում է, որ սպանելու ցանկություն չի ունեցել, պարզապես ուզեցել է վախեցնել, քանի որ աները պարբերաբար վարկաբեկող տեղեկություններ է ասել նրա ընտանիքի հասցեին, նույնիսկ իր հարազատ դստեր մասին է նման արտահայտություններ արել։ Բացի դրանից, Արթուր Շահինյանը հիշողության կորուստ է ունենում երբեմն, հենց այս պատճառով էլ մոռացած է եղել, որ զենքի մեջ փամփուշտներ կան, մտածել է, որ չկան»,– ասաց Աշոտ Գեւորգյանը։

Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. օգոստոսի 16-ին Արթուրը վաղ աավոտյան Իջեւանի վերջնամասում գտնվող օրվա կարգավորման ջրամբարի հարակից հանդամասում իր մոր եւ կնոջ վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ տարածելու հանգամանքի շուրջ վիճաբանության մեջ է մտել աներոջ հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրն իր անվամբ հաշվառված որսորդական հրացանով կրակել եւ սպանել է աներոջը:

Արթուր Շ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Նա կալանավորված է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 16-ին սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։40-ի սահմաններում Իջեւանի հուշաղբյուրներից մեկի մոտ հայտնաբերվել է հրազենային վնասվածքով տղամարդու դի։ Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն քաղաքի Թավրիզյան 60 տան բնակիչ, 50-ամյա Վաչագան Ակինյանն էր։ Ի դեպ, սպանվածն աշխատում էր ջրամբարում եւ աշխատանքի գնալիս է եղել, երբ փեսան հետապնդել եւ սպանել է նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել. վարորդը եղել է սթափ
 Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, տեղում իրականացրել...
Ամենաշատ