News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Oպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնելիս ոչ համաչափ ուժ է կիրառվել 1000 դոլար կաշառք պահանջելու եւ ստանալու մեջ մեղադրվող Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության արդեն նախկին դատավոր Իշխան Բարսեղյանի նկատմամբ: Այս մասին այսօր` հունվարի 23-ին, լրագրողների հետ զրույցումասաց նրա շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը` նշելով, որ իր պաշտպանյալի մոտ բերանի խոռոչի հետ կապված խնդիրներն առաջացել են հենց այդ պատճառով:

«Նրա նկատմամբ ոչ համաչափ ուժ է կիրառվել, վնասվածքներ է ստացել: Գործի նյութերով չունենք` քանի հոգի է մասնակցել այդ օպերատիվ-հետախուզական միջոցառմանը, գիտենք այն, ինչ ներկայացնում է  պարոն Բարսեղյանը: Որքանով որ տեղյակ եմ այդ գործողությունը եղել է գետնանցումից դուրս գալուց հետո, բերման ենթարկելու ժամանակ: Այդ մասին պարոն Բարսեղյանն էլ է հայտարարություն արել, որ բռնության է ենթարկվել բերման ենթարկվելու ժամանակ»:

Վարդուհի Էլբակյանը նշել էր, որ Իշխան Բարսեղյանը բերանի խոռոչի փոքր վիրահատության է ենթարկվել` ատամնաշարի հետ խնդիր ունենալու պատճառով:

Նշենք, որ այսօր քրեական գործով դատական նիստը հետաձգվեց` ամբաստանյալ Իշխան Բարսեղյանի դատարան չներկայանալու հիմքով:

Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ Կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ մինչդատական վարույթում որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում 2023-ին ճանապարհային երթևեկության կանոնների խախտողները 2 միլիարդ եվրո տուգանք են վճարել
Le Figaro պարբերականի տվյալներով՝ տուգանքների աճը պայմանավորված է նաև երթևեկության տեսախցիկների թվի ավելացմամբ...
Վարշավայում անհայտ անձինք փորձել են հրկիզել սինագոգը
Լեհական լրատվամիջոցները նշում են, որ դեպքի մասին տեղեկացվել է մայրաքաղաքի ոստիկանությունը և արդեն...
Լևոն Քոչարյանի օգնականին մեղադրանք է ներկայացվել
Նա նաև հրապարակել է Դավիթ Լևոնյանի տեսանյութը, որտեղ վերջինս հստակ նշում է, որ իր կողմից տարածված նյութերը…
Չինաստանում ճանապարհի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
Մեքենաները գլորվել են զառիթափով...
Հրդեհ Ջրառատ գյուղում. Այրվել է 230 հակ անասնակեր, մոտ 5 խմ փայտ, երկու խորդանոց. Տանտերը այրվածքներով հոսպիտալացվել է
Մայիսի 1-ին, ժամը 11:06-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության…
Ստամբուլում մայիսմեկյան ցույցերի ժամանակ ավելի քան 140 ցուցարար է բերման ենթարկվել
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական ​​կուսակցության առաջնորդ Օզգուր Օզելը, ով...
Ամենաշատ