News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հունվարի 21-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները նախորդ օրը ստացված ահազանգի հիման վրա այցելություն են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ։

Ստացված ահազանգի համաձայն 2017թ․ հունվարի 20-ին ինքնավնասումներ են կատարել «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 002 խցում պահվող ազատազրկված անձինք: Ըստ ահազանգողի՝ վերջիններս այդ քայլին են դիմել, քանի որ աշխատակիցները, մահակներով զինված, ցանկացել են մուտք գործել խուց եւ բռնի ուժով նրանց տեղափոխել 5-րդ հարկ՝ թիվ 89 խուց, որը, ինքնավնասում կատարած անձանց կարծիքով, շատ ավելի վատն է, քան իրենց խուցը։

Հիշեցնենք, որ 2017թ. հունվարի 12-ին Դիտորդների խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում էր, որ «Նուբարաշեն» ՔԿՀ այցելության ժամանակ, ի թիվս այլ խցերի, Խմբի կողմից ուսումնասիրվել են ՔԿՀ-ի առաջին հարկում գտնվող խցերի պայմանները, այդ թվում՝ 002 խուցը։ Խցում արձանագրվել են սանիտարահիգիենիկ պայմանների վատ վիճակ, մասնավորապես՝ անզեն աչքով նկատելի են եղել խավարասերներ, որոնք մեծաքանակ խմբերով գտնվել են առաստաղին, պատերին, նույնիսկ սնունդ (հաց) պարունակող տուփերում: Խմբի տարածած հայտարարությունից հետո ՀՀ Արդարադատության նախարարությունը որոշում է կայացրել առաջին հարկում պահվող ազատազրկվածներին տեղափոխել այլ խցեր։

2017թ. հունվարի 20-ին Մեդիա կենտրոնում կայացած Դիտորդական խմբի եւ ՀՀ ԱՆ Վարչության աշխատակիցների համատեղ ասուլիսի ժամանակ ՀՀ ԱՆ ՔԿՎ-ի պետի տեղակալ Հայկ Քոչինյանը հայտարարել է, որ այդ խցերը փակվել են, եւ ազատազրկվածները տեղափոխվել են այլ խցեր։

2017թ․ հունվարի 21-ին կատարած այցելության ընթացքում դիտորդները հանդիպումներ են ունեցել բնակեցված մնացած միակ՝ 002 խցում պահվող՝ ինքնավնասումներ կատարած անձանց եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի հետ, դիտարկում են անցկացրել այն խցում, որտեղ պետք է տեղափոխվեին տվյալ ազատազրկված անձինք։ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վարչակազմի ներկայացուցչի խոսքերով՝ նրանք 5-րդ հարկ տեղափոխվելու պահանջին չեն ենթարկվել եւ դիմել են ինքնավնասումների:

Ինքնավնասում կատարած անձինք դիտորդների հետ առանձնազրույցի ժամանակ հայտնել են, որ իրենց նկատմամբ մահակներով կամ այլ ձեւով բռնություն չի կիրառվել։

Դիտորդական խումբը ուսումնասիրել է նաեւ 5-րդ հարկի 89-րդ խցի պայմանները, որը նույնպես բարեկարգ համարել չի կարելի, սակայն խցում նկատելի չեն եղել խավարասերներ, ինչպես նաեւ չի զգացվել խոնավություն, սակայն խուցը վերանորոգման կարիք ունի։

002 խցի ինքնավնասում կատարած անձինք հայտնել են, որ դիմել են ՔԿՀ-ի վարչակազմին, որ իրենց թույլ տան սեփական միջոցներով վերանորոգում կատարել՝ մինչեւ 89 խուց տեղափոխվելը։ Ըստ ազատազրկված անձանց՝ իրենց բավարար ժամանակ չեն տրամադրել, սակայն վարչակազմի աշխատակիցները հայտնում են, որ ժամանակը տրամադրվել է հունվարի 13-ից մինչ 20-ը։

Դիտորդների խումբը ստեղծված իրավիճակի վերաբերյալ նույն օրը հեռախոսազանգով տեղեկացրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանին՝ միաժամանակ փոխանցելով խցերի պայմանների վերաբերյալ նկարները։ Վերջինս հավաստիացրել է, որ հարցին հրատապ լուծում կտրվի:

Դիտորդների խումբը կշարունակի ուշադրության կենտրոնում պահել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված միջադեպի բացահայտմանն ուղղված գործողությունները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ