News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը մտադիր է մասնակցել ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրություններին։ Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսից ստացել է առաջարկ տարածքային ցուցակով առաջադրվելու եւ համաձայնել է։ Թեմայի շուրջ NEWS.am–ը զրուցել է Արմեն Մարտիրոսյանի հետ։

Պարոն Մարտիրոսյան, ինչո՞ւ որոշեցիք առաջադրվել, ի՞նչ եք անելու խորհրդարանում, որը չեք կարող անել որպես հրատարակիչ։

Հայ ազգային կոնգրեսից առաջարկեցին առաջադրել թեկնածությունս, ես էլ համաձայնել եմ։ Կառաջադրվեմ Զեյթուն-Նոր–Նորք կամ Կենտրոն ընտրատարածքում, դեռ վերջնականապես որոշված չէ կոնկրետ տարածքը։ Մենք պետք է այս քաղաքական ճգնաժամից դուրս գանք, հակառակ դեպքում իրավիճակը փոխելու այլընտրանքը դառնում են «Սասնա ծռերը»։ Ես միշտ պայքարել եմ այն ձեւակերպման, պնդման դեմ, որ քաղաքականությունը պոռնկություն է։ Պոռնիկներն իրենց գործունեությունը ծածկելու համար քաղաքականությունը համարում են պոռնկություն եւ փորձում այդ կերպ արդարացնել իրենց՝ քաղաքական դաշտում լինելու հանգամանքը։ Ովքեր վարկաբեկել են քաղաքականություն բառը եւ ոչնչացրել ընտրությունների նկատմամբ հավատը, այն մարդիկ են, որոնք կամ ոչինչ չեն հասկանում կամ այդ կերպ փորձում են արդարացնել իրենց գոյությունը քաղաքականության մեջ։ Քաղաքականությունը զուլալ ոլորտ է, այնքան զուլալ, որ երբ Գերմանիայի նախագահի կինը 1 տոկոս ցածր տոկոսադրույքով վարկ վերցրեց, Գերմանիայի նախագահը հրաժարական տվեց։ Քաղաքականությունը այնքան մաքուր է, որ լիտվացի նախարարը հրաժարական տվեց գիտական աշխատանքի մեջ հղում չանելու և գործընկերոջ ազգությունը շեշտելու պատճառով։

Մյուս կողմից որքան էլ մաքուր լինի քաղաքականությունը, հրատարակչական գործը, որով զբաղվում եմ, շատ ավելի պատվաբեր է թե՛ անձի, թե՛ պետութան համար։ Եթե Հայաստանում կա երկու հրատարակիչ, երկու լուսավորիչ, մեկը ես եմ։ Խորհրդարանում լավագույն դեպքում ես կլինեմ 101–ից մեկը, այսօր խնդիրը ավելի բարձր է, քան այն, ինչով որ ուզում եմ զբաղվել։ Ես քաղաքական դաշտն ընկալում եմ որպես բանակ եւ պետք է իմ ծառայությունը մատուցեմ իմ պետությանը։ Իմ գործը ինձ բավարարում է, բայց քանի դեռ ես դրանով զբաղվում եմ, իմ պետությունը մաշվում է, պիտի գնամ խորհրդարան ու չթողնեմ, որ փակեն լույսը, որ քաղաքացիները տեսնեն ու ձգտեն դրան։ Մինչ մենք զբաղվում ենք մեր սիրած գործով, թափթփուկները մեր պետության հերն անիծում են, հանում վաճառքի, բռնաբարում։ Մենք պիտի թողնենք մեր սիրած գործը եւ լծվենք պետությունը խելքի բերելու գործին։

Ի՞նչն է խանգարում Ձեր տեղում մատնացույց անել Ձեր նշած լույսի տեղը։

Այսօր իշխանությունը թույլ չի տալիս, որ գիրքը հասնի ընթերցողին։ Ոչ ոք չի խանգարում գիրք հրատարակելուն, բայց իշխանությունը կարողացել է այնպես անել, որ տարվա մեջ ընդամենը 40 հոգի գիրք գնի։ Հենց սա է իրական ցենզուրան։ Իշխանությունը ոչ թե հրատարկչի վրա է ազդել, այլ ընթերցողների, նրանց դարձրել է չընթերցող, հնարավորություն չի տալիս կարդալու, մարդկանց միտքը զբաղված է առօրյա, կենցաղային խնդիրների լուծումները փնտրելով, մինչդեռ այդ խնդիրների լուծումը պետության գործն է։ Այսօր հայաստանցին չի կարդում, մենք դեգրադացվում ենք։ Տեսնում ենք քաղաքական, մտավոր դաշտում ինչ խայտառակություն է տիրում։ Եթե գիտնականը կարող է իրեն թույլ տալ դիսերտացիա գրել Տարոն Մարգարյանի մասին, արդեն նշանակում է՝ այդ գիտական հիմնարկները պետք է փակվեն օր առաջ։

Պարոն Մարտիրոսյան, գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ որպես քվեի, հաղթանակի երաշխիք եղել է ոչ թե գաղափարը, ծրագիրը, այլ վարչական, ճնշման, փողի ռեսուրսը, մասնավորապես առանձին առաջադրումների դեպքում։ Դուք ի՞նչ եք ակնկալում ընտրողից, ինչպե՞ս պիտի արժանանաք քվեին։

Երբ հայաստանցուն ցույց ես տվել, որ գործընթացը քաղաքական է եւ կա ելք, հայաստանցին կատարել է ընտրությունը։ Ես ամբողջ պատասխանատվությամբ ասում եմ, որ 1999 թվականից հետո առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, որ իշխանությունը ինչքան ուզի, այնքան չի խփի, սա հստակ է։ Առաջին անգամ է, որ իշխանությունը չի կարող կիրառել այն պահուստային 500 հազար ձայնը, որը միշտ կեղծվում է հօգուտ իշխանության։ Այսինքն՝ ցուցակները հրապարակվելու են առաջին անգամ, եւ մենք տեսնելու ենք՝ քանիսից քանիսն են ընտրել։ Սա ինձ վստահություն է ներշնչել, որ Հայաստանում 2017–ի ապրիլի 2–ի ընտրությունները կկոչվեն ընտրություններ, ինչպիսին էլ որ լինեն դրանք։ Ավելի պատկերավոր ասեմ՝ նախկինում եթե երկու հոգի մենամարտում էին ընտրություններում, մյուս կողմը վերջում կռվում էր «կալաշնիկովով», նախորդ ընտրություններում՝ թե՛ Քոչարյանի, թե՛ Սերժ Սարգսյանի օրոք միշտ վերջում գործի է դրվել «կալաշինկովը», եւ մենամարտող կողմերից մեկը մյուսին, այսպես ասած՝ «գյուլել» է։ Հիմա մենամարտելու են առանց «կալաշնիկովի», լինելու է խաղի կանոն, որին հետեւելու է ողջ աշխարհը։ Այո, առաջին անգամ Հայաստանում լինելու են ընտրություններ եւ իշխանությունը ձեւավորվելու է ընտրությունների միջոցով, եթե անգամ կաշառք լինի, մեդիան աշխատի հօգուտ իշխանության, ասպարեզում լինի իշխանության թափթփուկներից բաղկացած կեղծ ընդդիմություն։

Եւ ամենակարեւորը, քաղաքականության մեջ մտնելիս՝ պիտի մի բան հասկանանք ու տարբերենք, թե որ ուժն է գործում հանուն Հայաստանի, որ ուժի նպատակներն ու ծրագրերն են հանուն Հայաստանի, որը հանուն Հայաստանի կգնա իշխանության հետ զրույցի եւ հանուն Հայաստանի դուրս կգա առճակատման իշխանության դեմ։ Այդ ուժը, իմ կարծիքով, ՀՀ հիմնադիր նախագահ Լեւոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսն է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ