News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարությունում մեկնարկել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների եւ ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։

2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվություններով հանդես են եկել ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի, ՀՀ պաշտպանության նախարարները, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը: ՀՀ կառավարության անդամներն անդրադարձել են հաշվետու տարում կատարված աշխատանքներին, իրականացված միջոցառումներին ու վարչապետ Կարեն Կարապետյանին զեկուցել արձանագրված բացթողումների պատճառների մասին:

Կառավարության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ է տվել առկա թերացումների լուծման առնչությամբ: Հաշվետվությունները լսելուց հետո վարչապետն անդրադարձել է 2016 թ. ըստ գերատեսչությունների տրված հանձնարարականների կատարողականներին, կարեւորել գերատեսչություններում օպտիմալացման շարունակությունը, իրականացվող ծրագրերի հասցեականության բարձրացումը, միջոցների արդյունավետ օգտագործումը եւ նշել. «Ի՞նչ եմ ցանկանում նշել, որը յուրաքանչյուր գերատեսչության ղեկավար պետք է հաշվի առնի. բոլորիս մոտ կա ձեւավորված տպավորություն, որ այն միջոցները, որոնք ծախսում ենք՝ շատ ավելի հեռու են այն իդեալականից կամ օպտիմալից, որոնք պետք են: Բայց, թերֆինանսավորման պայմաններում մեր գերատեսչություններում մենք ունենք ավելի ծախսված փող՝ այն խնդիրները լուծելու համար, որոնք մեր առջեւ դրված են: Հսկայական փող է ձեր միջոցով գնում, վերջում մենք պե՞տք  է հասկանանք՝ լա՞վ ենք փողը ծախսում, թե ոչ, ո՞րն  է մեր նեղ տեղը»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ