News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

իացյալ Նահանգների նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի առողջական վիճակը կարգավորվում  եւ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական պալատ, իսկ նրա տիկին Բարբարա Բուշը դուրս կգրվի հիվանդանոցից երկուշաբթի, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։

Houston Methodist Hospital–ի բժիշկ Էմի Մինդերսի խոսքով, նախկին նախագահի ինքնազգացողությունը լավ է, նա ցանկանում է տուն վերադառնալ։ Առայժմ բժիշկները չեն շտապում կանխատեսումներ անել, սակայն դա կարող է լինել արդեն այս շաբաթավերջին։

«Նա շատ ուժեղ մարդ է՝ 92 տարեկանի համար ոչ բնօրոշ», – ասել է Մինդերըս՝ հավելելով, թե ուրբաթ օրը Ջորջ Բուշ ավագը հեռուստացույցով դիտել է Դոնալդ Թրամփի երդմնակալությունը եւ մեկնաբանություններ արել, բայց ոչ՝ քաղաքական հայտարարություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ