News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ քաղաքական դաշտում շարունակվող դաշինքային կամ դաշինքաստեղծ կամ դաշինքահեն գործընթացներն արդեն անգամ ծիծաղելի են դառնում։

Բոլորը հնարավոր են համարում բոլորի հետ դաշինքները, բանակցում են բոլորի հետ, պայմանավորվում են բոլորի հետ, հաշվում են բոլորի հետ՝ մտքում, սակայն, ունենալով ամենագլխավոր հաշվարկը՝ տեղավորվել իշխանության հաշվարկներում։ Արտաքուստ բուռն քաղաքական անցուդարձի տպավորություն թողնող այս գործընթացն իրականում գրեթե կապ չունի քաղաքականության հետ, որովհետեւ դրա հիմքում ընկած է ամեն ինչը, բացի քաղաքականության հիմնարար բաղադրիչներից՝ գաղափարներ, սկզբունքներ, ծրագրեր։

Ընդ որում, որքան ավելի բարձր է հնչում դաշինքների ձեւավորման մասին աղմուկը, այնքան ավելի ակնհայտ է դառնում այդ դաշինքների մասնակիցների լռությունը գաղափարների, սկզբունքների, ծրագրերի մասին։

«Քաղաքականությունը հնարավորի արվեստ է» արտահայտությունը, որն այդքան շատ են սիրում կրկնել մեր՝ իրենց քաղաքական գործիչներ համարողները, իրականում վերաբերում է գաղափարական, ծրագրային պայքարի հնարավորությունների իրացմանը, որի ընթացքում, այո, կարող է տեղի ունենալ նաեւ շահերի համընկնում։

Բայց քանի որ  չկա գաղափար, չկա սկզբունք ու չկա ծրագիր, ամեն ինչ հանգել է որեւէ տեղ, բառի ամենաբուն իմաստով, «խցկվելու» հնարավորությանը, որն արդեն արվեստի այն տեսակներից է, որոնց մասին քաղաքակիթ ձեւակերպումներ դժվար է գտնել։ Դաշինքային այս մոլուցքի հետեւանքներից մեկն էլ այն է, որ վերջնականապես վերանում են բոլոր այն սահմանագծերը, որոնք գոնե փոքր-ինչ տարբերում էին մեր քաղաքական ուժերին։

Իսկ վերացող սահմանագծերից ամենացայտունն էլ հատկապես արտաքին քաղաքական կողմնորոշման սահմանագիծն էր, որը, դատելով ներկայիս դաշինքային մղձավանջից, Հայաստանում կարծես գոյություն էլ չի ունեցել, կամ գոյություն ունեցածը եղել է ամբողջովին արհեստական։ Ռուսամետները միավորվում են արեւմտամետների հետ, հակառուսականները դաշինքներ են կազմում հակաամերիկանիստների հետ, ավելի ճարպիկները շարունակում են «ոչ եւ՛ ռուսներին, եւ՛ ամերիկացիներին» ճամարտակությունը, որը հայկական ու Հայաստանի վերաբերյալ իրողությունների պայմաններում իրականում նշանակում է՝ «այո՛ ռուսներին»։

Եվ, վերջին հաշվով, այն, ինչ կատարվում է նախընտրական դաշտում, անուղղակիորեն արդարացնում է իշխանությանը, որն անհիշելի ժամանակներից ինչպես՝ ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մեջ չի առաջնորդվել որեւէ գաղափարախոսությամբ կամ սկզբունքով՝ Հայաստանը հասցնելով այն վիճակին, որ տեղից վեր կացողը, որն այսօր նույնական է իշխանությունից դուրս եկողի հետ, դեմքի լուրջ արտահայտությամբ ու առանց ամաչելու՝ խոստանում է փրկել երկիրը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Կպի գործիդ, գնա էն յան ստեղից» ոստիկանը՝ ակցիան լուսաբանող լրագրողին
Երեւան-Սեւան մայրուղում Հրազդանի հատվածում իրավիճակը լարված է…
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Ճանապարհը բացել ցանկացող ոստիկանների և քաղաքացիների միջև վիճաբանություն է սկսվել...
«Բավական է, ի՞նչ է ձեր ուզածը Նիկոլ, չեք տեսնում, որ ձեզ մոտ ոչինչ չի ստացվում». Ակցիա կառավարության դիմաց
Ակցիայի մասնակիցները պահանջում են  կառավարությունից դադարեցնել Տավուշի մարզում իրականացվող հակասահմանադրական գործընթացը, որը հղի է...
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Ամենաշատ