News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանն արդեն երեք կուսկացություններից առաջարկ է ստացել միանալ իրենց եւ մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գագիկ Մակարյանը՝ նշելով, որ արդեն հանդիպել է «Ազատ դեմոկրատներ», Օսկանյան-Օհանյան դաշինքի եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների ներկայացուցիչների հետ եւ մասնակցել քննարկումների: Գագիկ Մակարյանը, սակայն,այդ կուսակցություններից որեւէ մեկին միանալու հարցը դեռ չի քննարկվում, քանի որ փորձում է  հասկանալ՝ ինչ իրատեսական հնարավորություններ ունեն եւ արդյոք ռացիոնալ են այդ կուսակցությունների առաջարկած ծրագրերը:

«Շահագրգիռ ենք, որ լավ պառլամենտ ձեւավորվի, բայց պետք է հասկանալ՝ արդյոք իմաստ ունի ինչ-որ բան անելու համար, ծրագրեր իրականացնելու եւ երկրում որեւիցե բան փոխելու համար մտնել խորհրդարան: Եթե տեսնենք, որ իրենք մտահոգված են երկրի խնդիրներով, մենք պատրաստ ենք տալ առաջարկներ, գաղափարներ, ծրագրեր: Մենք ուզում ենք, որ պառլամենտում լինեն էկոնոմիկայից հասկացող, ազնիվ, գրագետ մարդիկ: Երեք կուսակցություններից առաջարկներ ստացել եմ, հանդիպել եմ, զրուցել եմ, բայց իմ կողմից ոչ մի քայլ չի եղել, զուտ ցանկացել եմ հասկանալ՝ ինչ առաջարկներով են հանդես գալիս, ուզում եմ հասկանալ իրենց գալն ինչ նպատակ ունի, ինչ ծրագրեր ունեն եւ ինչքանով է  ռացիոնալ իրենց առաջարկած ծրագրերը: Բոլոր կուսակցությունները վերջում նույն բանն են ասում՝ գալիս ենք, որ լավացնենք, փոխենք, բայց ինչպե՞ս, արդյոք այդ գաղափարները ռացիոնալ են, ինչպես են այդ փոփոխությունները պատկերացնում, դա եմ ուզում դեռ հասկանալ»,-ասաց նա:

Գագիկ Մակարյանը նշեց, որ Հայաստանի գործատուների միությունն ունի շուրջ 13 հազար անդամ, հետեւաբար միության անդամությունը բոլոր կուսակցություններին էլ հետաքրքիր է, սակայն, միությունը պետք է հասկանա՝ արժե փոխել մանդատը, թե շարունակել գործունեությունը նույն հարթակում:

«Մեր անդամությունը հետաքրքիր եւ գրավիչ է, կուզեն, որ միանանք իրենց, անդամագրվենք, բայց մենք էլ պետք է հասկանանք՝ արժե փոխել մեր մանդատը, որը քննադատում է, առաջարկում է, փորձում է որոշակի հավասարակշռություն ստեղծել դաշտում: Ի վերջո, բոլորն էլ հանդես են գալիս ազնիվ նկատառումների դիրքերից, ասում են՝ իրավիճակը վատացել է, գալու են, որ ուղղեն, բայց պետք է իրատեսական լինեն հնարավորություններն ու ռացիոնալ լինեն ծրագրերը: Ի վերջո պետք չէ պառլամենտում լինել ինչ-որ բան փոխելու համար»,-ասաց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ