News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հնագետներն ապացուցել են, որ մայաների քաղաքակրթությունը 2 անգամ անհետացման եզրին է եղել: Այս մասին հայտնում է Proceedings of the National Academy of Sciences պարբերականը:

Գիտնականները պարզել են, որ հնագույն քաղաքակրթության ճգնաժամը սկսվել է մ. թ. 2-րդ եւ 9-րդ դարերում: Նախկինում գիտնականների համար անհասկանալի էր մայաների մինչդասական պատմության առաջին բեկման բնույթը եւ գոյությունը:

Մասնագետներին հաջողվել է ճշգրիտ մոդել մշակել, որը նկարագրում է հնագույն քաղաքակրթության ժամանակագրությունը: Գիտնականների կարծիքով՝ հիմքում կոլապսի ալիքներն են, որոնց երեւան գալը պայմանավորված է քաղաքական անկայունությամբ եւ պատերազմներով:

Մասնագետները այս եզրակացությանն են հանգել՝ իրականացնելով ժամանակակից Գվատեմալայի տարածքում գտնվող հնագույն բնակավայրերից գտնված արտեֆակտների բարձրճշգրտության ռադիոածխածնային անալիզ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ