News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ՎիմպելԿոմ» ու «Beeline Հայաստան»–ի կազմակերպած ու Երեւանում անցնող Eurasia Mobile Challenge նորարությունների միջազգային մրցույթի տարածաշրջանային եզրափակիչ փուլի շրջանակում, NEWS.am -ի թղթակիցը մի քանի թիմերից հետաքրքրվել է նրանց ներկայացրած նախագծերի մասին։ (ֆոտոռեպորտաժ)

Հայաստանը ներկայացնող Terreva թիմը ներկայացրել էր հարմար գործիք  բույսերը ճանաչելու համար: Միավորելով տեսողական ճանաչման տեխնոլոգիաների նորագույն հետազոտությունները բուսաբանական փորձաքննության հետ, մշակողները ստեղծել են բջջային հավելված, որը կօգնի բույսերը պահպանել առողջ ու վառ վիճակում՝ առաջարկվող տեղեկությունների ու դրանց խնամքի մասին գործնական խորհուրդների շնորհիվ։

Վրաստանը ներկայացնող երիտասարդները, որոնք մտահոգված են մոլորակում կանաչ տարածքների սրընթաց անհետացումով, ստեղծել էին նոր մարկետինգային գործիք, որի նպատակն է փոխել այս իրավիճակը։ Միակ բանը, որ պահանջվում է Ձեզնից՝ գնել Treepex լոգոտիպով ապրանք, ներբեռնել բջջային հավելվածն ու սկանավորել QR կոդը։ Եվ այդ գնումը կհավելվի Treepex համակարգին, ու մեր մոլորակի վրա ինչ-որ տեղ կհայտնվի ծառ, որը կկոչվի գնորդի անունով։ Հենց ծառը տնկվի՝ հաճախորդը հավելվածով ու էլփոստով ծանուցում կստանա ՝ այդ թվում անհատական ծառի լուսանկարը ու դրա GPS կոորդինատները ։ Տնկված ծառը ու դրա տիրոջ անունը հնարավոր կլինի գտնել Treepex քարտեզի վրա։

Ուկրաինայի թիմը առաջարկում է Photofact ծառայությունը, որը բաղկացած է բջջային հավելվածից ու ամպային պլատֆորմից, որը լուսանկարները կոնվերտացնում է կեղծիքից պաշտպանված փաստաթղթի։ Նրանց հայրենակիցները մշակել են inCust-ը՝բիզնեսի համար անքարտ ծրագիր՝ «բանալու նման»։ Այն ունի մի քանի գործառույթ ՝ պլաստիկի փոխարեն հեռախոսահամարի գործածումը, հաճախորդի համար միասնական կոմունիկացիոն տարածքի մուտքի հնարավորություն, վայրկենական գործարկում նույնիսկ սմարթֆոնի վրա։

Ռուսաստանի Smart Parking թիմի ներկայացուցիչները պատմեցին իրենց հավելվածի մասին, որը օգնում է ոչ միայն հեշտ ու արագ գտնել մեքենան կայանելու տեղ, այլեւ թույլ է տալիս վճարումն իրականացնել հենց հեռախոսից։ Առայժմ նրանք սահմանափակվում են Ռուսաստանի շուկայով, սակայն ապագայում մտադիր են ընդլայնվել։

Donate-Asia.org ստարտապը իրենից ներկայացնում է դրամահավաքի քրաուդֆանդինգային հարթակ ՝ գերազանցաբար կարիքավորներին օգնելու նպատակով։ Նախաձեռնողները շեշտում են, որ չնայած ծրագիրն օգտագործում են բացառապես ոչ կոմերցիոն կազմակերպությունները, կան նաեւ անկախ արտիստներ, արտադրողներ, քաղաքական ընկերություններ, ստարտապներ ու նույնիսկ գիտական հետազոտողներ։

Մինչդեռ Ղազախստանի AgroShield թիմը մշակել էր սեփական մետեոկայանը ու առաջարկում էր ծրագրային ապահովում, որը կոչված է հեշտացնել գյուղատնտեսական աշխատողների կյանքը։ Օրինակ կախված տարածաշրջանից, տարվա եղանակից ու եղանակային պայմաններից՝ օգտատերը կարող է իմանալ պտղատու ծառերի պատվաստման  ճշգրիտ ժամկետը ու դրանով իսկ խուսափել կրկնակի պատվաստման անհրաժեշտությունից։

Ուզբեկստանը ներկայացնող թիմի MyApteka հավելվածը առաջարկում է հարմար գործիք ձեզ հետաքրքրող ցանկացած դեղի, դրա հակացուցումների ու կիրառման ցուցումների մասին տեղեկություն որոնելու համար։

Հիշեցնենք, որ անցած լոկալ փուլերի արդյունքներով՝ եզրափակիչ են դուրս եկել 8 երկրների 24 թիմեր՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ուկրաինայի ու Ուզբեկստանի։ Հայաստանը ներկայացնում են Earlyone, Terreva, Certifire թիմերը։

Հաղթող թիմերին հրավիրելու են Բարսելոնա՝ Համաշխարհային Մոբիլ կոնգրեսին, որը կայանալու է 2017-ի փետրվարին։ Բացի դրանից նրանք կստանան USD $20,000, USD $15,000, USD $10,000-ի չափով դրամական պարգեւներ՝ համապատասխանաբար 1-ին, 2-րդ ու 3-րդ տեղերի համար

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
ԲՏԱ փոխնախարարը Սաուդիան Արաբիայում միջազգային գործընկերների հետ քննարկել է երկկողմ համագործակցության հեռանկարները
Այցի շրջանակներում Գևորգ Մանթաշյանը հանդիպում է ունեցել Սաուդյան Արաբիայի Թագավորության Մեդիայի նախարար Սալման բին Յուսեֆ Ալ Դոսարիի…
Չինացի գիտնականները լազերային շարժիչով գերարագընթաց սուզանավ են մշակում
Շարժվելիս սուզանավի մակերեսը ծածկվում է...
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ղեկավարն առաջարկում է սահմանափակել TikTok-ը Հայաստանում
Տեխնոլոգիական հեղափոխությունը հանգեցրել է պետության կողմից բովանդակության նկատմամբ վերահսկողության կորստի...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Ամենաշատ