Կառավարությունը հունվարի 26-ի նիստի ժամանակ հավանություն է տվել Սինգապուրի հետ «Օդային հաղորդակցության մասին» համաձայնագիր կնքելու առաջարկին:
Առաջարկը ներկայացրել է Հայաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը: Նրա խոսքով՝ ներկայումս Հայաստանի եւ Սինգապուրի հարաբերությունները օդային հաղորդակցության ոլորտում կարգավորված չեն միջկառավարական համաձայնագրով: Համաձայնագրի կնքման արդյունքում այս ոլորտում երկու երկիների հարաբերությունները ամբողջությամբ կկարգավորվեն միջկառավարական համաձայնագրի շրջանակներում: Այն նաեւ կնպաստի Հայաստանի եւ Սինգապուրի միջեւ տուրիզմի եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: