News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մասնակցելու է ՀՀԿ նախընտրական քարոզարշավին։

«Նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, ես Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ եմ եւ մասնակցելու եմ քարոզարշավին այն ծավալով, որով կուսակցությունը նպատակահարմար գտնի»,-այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Մենք շատ ինտենսիվ քննարկումների փուլում ենք, եւ վստահեցնում եմ, որ անելու եմ այնպես, որպեսզի օրենքի տառն ու ոգին չխախտվի քարոզարշավին իմ մասնակցության արդյունքում: Այսինքն եթե դա լինի շատ ինտենսիվ մասնակցություն, ապա կգտնեմ ձեւը ազատելու այդ գործառույթը իմ աշխատանքային ժամերից կամ պարտականություններից»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀԿ ցուցակը ղեկավարելու մասին խոսակցություններին, նա ասաց. «Ես նմա՞ն եմ մի մարդու, ով կարող է իր կուսակցությունից առաջ ընկնել ցուցակը հրապարակելու առումով: Կուսակցությունը կհրապարակի ցուցակը, եւ այդտեղ որեւէ մեծ ինտրիգ, կարծում եմ, չկա այս պահին»:

Պատասխանելով վարչապետ նշանակվելու հնարավորության մասին հարցին՝ Վիգեն Սարգսյանն ընդգծեց. «Ես համարում եմ ՊՆ-ի աշխատանքը ամենահետաքրքիր, պատասխանատու եւ կարեւոր աշխատանքներից մեկը։ Չեմ համարում, որ որեւէ աշխատանք պետք է համադրել այլ աշխատանքի հետ, բայց ես ունեմ մեկ երազանք, որ առաջիկա ընտրություններում կարողանանք ապահովել այնպիսի արդյունք, որը թույլ կտա ինձ առաջիկա տարիներին աշխատել ՊՆ-ում, քանի որ այստեղ տեսնում եմ շատ անելիքներ, եւ հույս ունեմ, որ ժամանակ կունենամ իրականացնել այդ անելիքները: Կարծում եմ, որ մեր երկրի համար այս գործառույթը այն կարեւորության է, որ անհամադրելի է որեւէ բանի հետ»:

Վիգեն Սարգսյանի խոսքով, այսօր պաշտպանության ոլորտում պետք է պլանավորել երկար տարիների աշխատանք եւ չի կարելի այս աշխատանքից տեղափոխվելու պլաններ կառուցել. «դա ազնիվ չի լինի համակարգի նկատմամբ»:

«Ընտրությունների արդյունքները ցույց կտան, եթե դրանք լինեն այնպիսին, ինչպես պլանավորում ենք, ես հույս ունեմ, որ ՀՀ նախագահը թույլ կտա ինձ կատարելու իմ գործառույթները»,-ընդգծեց նա:

Պաշտպանության նախարարի խոսքով լրատվամիջոցները առհասարակ առաջ են վազում ու վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումները անտեղի են։ Վիգեն Սարգսյանը շեշտեց, որ աշխատում է լուրջ թիմ ու կառավարությունը՝ վարչապետի ղեկավարությամբ, շատ հաջող աշխատանք է իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ