News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 12
Տեսնել լրահոսը

Ինչպե՞ս մեկնաբանել Թրամփի կողմից Չերչիլի կիսանդրին աշխատասենյակ վերադարձնելը։ «Մեզնից նրանք, ովքեր կարծում են, որ գլոբալ անվտանգության ապագան կախված է նրանից, թե Թրամփը կհալեցնի արդյոք Ռուսաստանի հետ հարաբերություններում «հավերժական սառույցը» կնախընտրեին դրանում արեւի նվաղ շող տեսնել»,– Washington Times–ի հոդվածում գրում է The Independent եւ London Evening Standard բրիտանական թերթերի սեփականատեր Եվգենի Լեբեդեւը։

Հեղինակը հիշեցնում է, որ Չերչիլը միամտությամբ աչքի չէր ընկնում, սակայն երկրի գլխին կախված սպառնալիքը հաղթահարելու համար պատրաստ էր Ստալինի հետ դաշինք կնքել։

«Այսօր ժողովրդավարական աշխարհը բախվել է սառը պատերազմից հետո ամենալուրջ սպառնալիքին»,– գրում է հեղինակը։

Լեբեդեւը պարզաբանում է. ԻՊ–ը եւ դրա հետ կապ ունեցող կազմակերպությունները ոչնչացնելը հեշտ չէ։ «Մեզնից խլում են անվտանգության զգացողությունը, որը մենք երբեւէ իրավամբ մեզ պատկանող էինք համարում»,– գրում է հեղինակը։

Լեբեդեւի խոսքով՝ այդ վտանգն ավելի ակնհայտ եւ արդիական է, քան միջուկային պատերազմի սպառնալիքը։ բայց ԱՄՆ Կոնգրեսի եւ Պենտագոնի կարծիքով ամենալուրջ վտանգը գալիս է ոչ թե նրանցից, ովքեր աղավաղում են ամենահզոր կրոններից մեկի ուսմունքը, այլ ավելի շուտ Ռուսաստանից»,– գրում է հեղինակը։

Լեբեդեւը հայտարարում է. «Ժամանակն է դուրս գալ փոխադարձ անվստահության շրջանակից։ Պետք է փոխզիջումների գնալ եւ ամրապնդել դրանք գագաթնաժողովում կամ խորհրդակցության ժամանակ։ Անգամ եթե դա կլինի «Յալթա 2-ը»։ Պուտինը համաձայնում է հարգել Ուկրաինայի սահմանները, իսկ Արեւմուտքը Ռուսաստանին է զիջում Ղրիմի նկատմամբ իրավունքները»։

Հեղինակը նշում է, որ դա, իհարկե, բոլոր խնդիրները չի լուծի, սակայն Թրամփը հնարավորություն է տալիս ամեն բան սկսել նոր էջից։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ