News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ու քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության պատվիրակության միջեւ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել։

Թուրքական Demokrathaber կայքի փոխանցմամբ՝ Անկարայում Գերմանիայի դեսպանության շենքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ քուրդ պատգամավորները Անգելա Մերկելին ներկայացրել են Թուրքիայում տիրող իրավիճակը, պատմել HDP–ի դեմ իրականացվող ճնշումների մասին։

Օրեր առաջ բանտից ազատված քուրդ պատգամավոր Իդրիս Բալուքենն էլ նշել է, թե միայն այն, որ իրենց կուսակցության նախագահներն ու կուսակցության հարյուրավոր անդամներ անօրինական կերպով գտնվում են բանտերում, դա արդեն լուրջ անհանգստանալու առիթ է։

Քուրդ պատգամավորները, անդրադառնալով Եվրոպայում փախստականների հետ կապված խնդրին, շեշտել են, թե կարճաժամկետ քաղաքականությունն այդ հարցում օգուտ չի տա։ Նրանք նշել են, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումը կլուծի փախստականների հարցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ