News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս սպասել, մինչեւ նախընտրական թիմերը կձեւավորվեն, հետո միայն գնահատականներ հնչեցնել։ Արփինե Հովհաննիսյանը նման կարծիք հայտնեց այսօր՝  փետրվարի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այն խոսակցություններին, թե Հովիկ Աբրահամյանի եւ նրա թիմի հեռանալը ՀՀԿ–ից խոսում է այն մասին, որ «իշխանությունը ճաքեր է տալիս»։

«Առաջիկայում կտեսնեք, ինչպես դուք եք ասում, ճաքեր կտա, թե ոչ, ձեւավորումը կավարտվի եւ վերջում գնահատականներ կհնչեցնեմ»,– ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Նա չցանկացած մեկնաբանել ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռացումը՝ նշելով. «Գնահատական եկեք չհնչեցնեմ, յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում իր քայլերի հաջորդականությունը, այդ թվում՝ քաղաքական ոլորտում: Այնպես որ, չեմ կարծում, որ այստեղ կարիք կա որոշակի աստառ տալ եւ քննարկել: Ես ափսոսում եմ նախեւառաջ, բայց որեւէ մեկնաբանություն այդ հարցի կապակցությամբ չեմ պատրաստվում տալ»:

Արփինե հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք Սերժ Սարգսյանի՝ «գետից պոկվող առվակների չորանալու» մասին արտահայտությունը սպառնալի՞ք էր ուղղված ՀՀԿ-ից հեռացողներին. «Ես նախագահի որեւէ խոսք չեմ պատրաստվում մեկնաբանել,  հատկապես, երբ դա արված էր փոխաբերական իմաստով արտահայտված որոշակի ձեւակերպմամբ: Ես կոռեկտ չեմ համարում մեկնաբանել նախագահի խոսքը»:

Ինչ վերաբերում է ՀՀԿ-ից արտահոսքին, Արփինե Հովհաննիսյանն ասաց. «Յուրաքանչյուր կուսակցական ինքն է որոշում՝ ում հետ շարունակել իր քաղաքական ճանապարհը: Ես համոզված եմ, որ հատկապես խորհրդարանական կառավարման պայմաններում, եւ նոր Սահմանադրության պայմաններում իրողությունները թելադրում են որոշակի պահանջմունքներ եւ պահանջմունքները թելադրում իրողություններ: Այս երկուսի դեպքում ձեւավորվում է նոր իրականություն, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել: Արտահոսք կորակեք, թե ոչ, ես այդպես չեմ որակի: Հիմա ինչու, ինչպես, ով որոշեց, ես դա բացարձակապես մարդկային առումով էլ ճիշտ չեմ համարում: Քաղաքական տեսանկյունից կգնահատեք ինքներդ. ինչպես կլինի, լավ կլինի, վատ կլինի, հետեւություններ կամ վերլուծություններ անելը ձեզ համար է: Գնահատական հնչեցնելը ես կոռեկտ չեմ համարում, անգամ ցանկացած շարքային կուսակցականի՝ կուսակցությունը լքելու որոշման հետ կապված»:

Հարցին, թե արդյոք Հովիկ Աբրահամյանի հեռանալը չի սպառնում իր կարիերային, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես ՀՀԿ անդամ եմ, եւ որպես Հանրապետական կուսակցության անդամ՝ շարունակում եմ իմ գործունեությունը, ցանկացած որակում, ցանկացած գնահատական այստեղ կամ այնտեղ դիտելը ձեր գործն է»: Նա նշեց, որ ինքն անձամբ ՀՀԿ-ն լքելու մտադրություն չունի:

Արփինե Հովհաննիսյանի խոսքով՝ Հանրապետական կուսակցության բոլոր անդամները, այդ թվում ինքը, կուսակցության մեծ թիմի անդամ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». ԲԴԽ-ում Նաիրա Հիվսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ. ԲԴԽ անդամներին հաջողվել է համոզել նրան
Երեկ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ, սեփական դիմումի հիման վրա ԲԴԽ անդամ, Վճռաբեկ դատարանի...
«Հրապարակ». Ճանապարհից երեւում են նշաձողերը
Ոստիկանները շրջափակեցին գյուղ մտնող բոլոր մուտքերը՝ հայտարարելով, թե հատուկ գործողություններ են...
«Ժողովուրդ». Նախարարը կարգապահական վարույթ է հարուցել՝ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ
«Ժողովուրդ» օրթաթերթը դիմեց ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից հայտնեցին, թե կարգապահական...
«Հրապարակ». 70-ամյա փարպեցին եւս մասնակցում է բողոքի ակցիաներին
Նիկոլ Փաշինյանն ասում ա՝ կոմպլիմենտ եք անում, որ ասում եք՝ թուրք, բա Թուրքիայի ու Ադրբեջանի հերոս ա ինքը...
«Հրապարակ». Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը
Կիրանցի բնակիչները մեզ պատմել են, որ երեկ ողջ օրն ամբողջ գյուղով հետեւել են՝ արդյոք Կիրանցում է՞լ են...
«Ժողովուրդ». Կարեն Անդրեասկանի խնդրահարույց եւ աչառու պաշտոնավարումը
Կազմակերպությունն արձանագրել է, որ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի...
Ամենաշատ