News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


ՀԱԿ–ը Սահմանադրական դատարանում կբողոքարկի 2017–ի խորհրդարանական ընտրությունների անցկացման ամսաթիվը։ Այս մասին փետրվարի 6-ին ԱԺ–ում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը։ Նրա խոսքով՝ ինքն ու խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն անհապաղ պատգամավորներից ստորագրահավաք են սկսելու, որն անհրաժեշտ է  Սահմանադրական դատարան հայց ներկայացնելու համար։ Նա ստորագրելու կոչ է արել բոլոր պատգամավորներին, որոնք անտարբեր չեն ընտրությունների իրավական նշանակության նկատմամբ։

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն իր հերթին նշեց, որ ընտրական իրավունքի մասնագետներն արդեն կարծիք հայտնել են այդ ամսաթվի հիմնավորված լինելու մասին։ Այդուհանդերձ, ՀՀԿ ղեկավարությունը, այդ թվում՝ նախագահ Սերժ Սարգսյանը, ընտրությունների կոնկրետ ամսաթիվը սկզբունքային չի համարում եւ բոլոր քաղաքական ուժերի կողմից համաձայնություն ստանալու դեպքում պատրաստ է տեղափոխել օրը։

Նշենք, որ որոշ ընդդիմադիր ուժեր պահանջում են փոխել ընտրությունների օրը՝ նշեպով, որ այն պետք է նշանակվի ապրիլի 20-ից հետո։ Այս առնչությամբ պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, նշելով, որ ԱԺ ընտրությունների ողջ գործընթացը պետք է կազմակերպվի ապրիլի 1-ից 11-ը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ