News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփի փաստաբանները կրկին դատական հայց են ներկայացրել Daily Mail պարբերականի դեմ՝ էսկորտ-ծառայությունների ոլորտում նրա աշխատանքի մասին հաղորդագրությունների համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոսին՝ վկայակոչելով Hill-ը:

Թրամփի փաստաբաններն անցյալ տարվա օգոստոսին նույնպես հայց էին ներկայացրել ամերիկյան Մերիլենդ նահանգի դատարան՝ լրագրողներին մեղադրելով, որ կեղծ հաղորդագրություններ են տարածում 1990-ականներին Մելանյայի կողմից էսկորտ-ծառայություններ մատուցելու մասին, եւ նրա համբավին հասցված վնասը 150 մլն դոլար գնահատել:

Ավելի ուշ բրիտանական պարբերականը հետ էր կանչել Թրամփի կնոջ մասին նյութը, իսկ Մերիլենդի դատարանն անցյալ շաբաթ դադարեցրել էր գործը՝ պարզաբանելով, որ նահանգի դատարանն անհրաժեշտ իրավասություն չունի Մեծ Բրիտանիայի պարբերականի դեմ դատական հայց քննելու համար:

Հիմա Մելանյայի փաստաբանները նույն պահանջով դիմել են Նյու Յորք նահանգի դատարան՝ 150 մլն դոլարի չափով բարոյական վնասի փոխհատուցում պահանջելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիան դեմ է ադրբեջանական անկախ լրատվամիջոցների սահմանափակումներին. դեսպան
Ազատ մամուլն էական նշանակություն ունի ժողովրդավարական, կայուն և բարգավաճ հասարակության համար...
«Մեղադրյալներ լինելն ինքնանպատակ չէ». Վարդապետյանը՝ լրագրողների դեմ բռնությունների գործերի մասին
Մենք 2023 թվականի ընթացքում ունենք խոշտանգումների 5 ավարտված վարույթ, այդ…
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2024 թ. զեկույցում Հայաստանը 6 կետով բարելավել է իր դիրքերը. Ռուբինյան
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում շնորհավորեց…
Մամուլի ազատության ապահովման ոլորտում շարունակում են արդիական մնալ որոշ մարտահրավերներ. ՀՀ ՄԻՊ ուղերձը
Մարդու իրավունքների պաշտպանի 2023 թվականի գործունեության տարեկան…
Պետքարտուղարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանին ակտիվիստի ձերբակալության համար
Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ նրանց, ովքեր օգտվում են խոսքի ազատությունից...
ՀՌՀ վերահսկողության ներքո գործող լրատվամիջոցները գործել են ազատ, առանց իշխանությունների միջամտության. Տիգրան Հակոբյան
Սա ընդհանուր գնահատականն է, որն ամենևին չի նշանակում, որ այս ոլորտում...
Ամենաշատ