News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել Ռուսաստանի ու ԵՏՄ մյուս պետությունների հետ ապրանքաշրջանառության ծավալների նվազումով։ Այս մասին նա հայտնել է Ռուսաստանի Կոստրոմայի շրջանի նահանգապետ Սերգեյ Սիտնիկովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ԲԵԼՏԱ-ն։

«Առաջ մեր (Բելառուսի ու Կцստրոմայի շրջանի) փոխադարձ առեւտրի ծավալները գերազանցում էին 100 մլն դոլարը։ Ոչ բոլոր խոշոր երկրների հետ մենք նման ապրանքաշրջանառություն ունենք։ Բայց վերջին երկու տարում այդ ծավալները զգալիորեն կրճատվել են, ինչը ինձ շատ է անհանգստացնում,- ասել է նա,- Հարց է առաջանում՝ ինչու ենք մենք ստեղծել միասնական տնտեսական տարածք ոչ միայն մեր Դաշնակից պետությունում այլ ԵՏՄ-ում»։ Լուկաշենկոն նկատել է, որ անցած երկու տարիներին ԵՏՄ շրջանակում ապրանքաշրջանառությունը զգալիորեն նվազել է։ «Ես խոսում եմ այդ մասին, բայց դա սխալ է ընկալվում Մոսկվայում ու Մինսկում էլ՝ ոմանց կողմից։ Բայց այդ մասին պե՛տք է խոսել, ու պետք է այդ նեղ տեղերը գտնել ու ինչ –որ ձեւով սոսնձել մեր հարաբերությունները։ Բացասականը վերացնելու փոխարեն, արգելվում է Ռուսաստան տավարի միս մատակարարել։ Ինչպե՞ս հասկանալ դա»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ