News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


Կառավարության հետնամասում այսօր` փետրվարի 9-ին, քաշքշել են բանակում զոհված զինծառայողների ծնողներին եւ փորձել բերման ենթարկել: Այս մասին NEWS.am-ին ասաց զոհված զինծառայողներից Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:

«Մենք Վիգեն Սարգսյանին էինք սպասում, երբ ոստիկանները մոտեցան մեզ, սկսեցին քաշքշել, շորերս հանում էին հագիցս, ուզում էին ուժով նստեցնել մեքենան, վերջում էլ թքեցին մեզ վրա»,- ասաց նա:

Իրինա Ղազարյանի խոսքով` իրենց բերման չեն ենթարկել, քանի որ մեկ այլ ոստիկան միջամտել է եւ թույլ չի տվել տանել ոստիկանության բաժին:

Զինծառայողների մայրերն այդ միջադեպից հետո եկել են արդեն Կառավարության դիմաց` շարունակելով պահանջել հանդիպում պաշտպանության նախարարի հետ:

Հիշեցնենք, որ բանակում զոհված զինծառայողների ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն:

Տպել
Ամենաշատ