News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի զգուշացումը՝ վարչական լծակները քարոզչական նպատակներով չօգտագործելու մասին, ուղղված չէր Ֆինանսների նախարարությանը: Այս մասին այսօր՝ փետրվարի 9-ին, կատավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:

«Ոչ մի քանով դա ինձ չի վերաբերում: Դրա մասին պետք է հարցնեք պարոն Կարապետյանին: Ես կարծում եմ, որ դա ուղղակի հորդոր էր, որպեսզի նախապես, քանի որ թեւակոխելու ենք նախընտրական ժամանակահատված, որպեսզի չլինեն անհարկի չարաշահումներ, որ ինչ-որ մեկը փորձի դա օգտագործել եւ ի վնաս լինի, ոչ թե ի նպաստ որեւէ կուսակցության, որովհետեւ արգելվում է վարչական ռեսուրսներն օգտագործել նման նպատակի համար: Դրա համար նախապես հորդոր եղավ՝ նման բաներով չզբաղվել: Ես վստահ եմ, որ դա ֆինանսների նախարարությանը չէր ուղղված»,-ասաց նախարարը:

Նա նշեց, որ իրենք ֆինանսների նախարարության աշխատողներին չեն հորդորում քվեարկել այս կամ այն կուսակցության օգտին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կառավարության այսօրվա  նիստում, մինչ հանձնարարականներին և օրակարգին անցնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը, դիմելով գերատեսչությունների ղեկավարներին, ասել էր, որ անթույլատրելի է ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործել քարոզչության համար:

«Մամուլում կան հրապարակումներ, որ մեր գերատեսչությունների ղեկավարները, մարզային կառույցների ղեկավարները իրենց ադմինիստրատիվ ռեսուրսներն օգտագործում են քարոզչության համար: Մտնում ենք նախընտրական փուլ: Բոլորին խստագույնս զգուշացվում է, որ նման ծառայություններն «արջի ծառայություններ» են լինելու՝ անկախ նրանից, թե որ կուսակցության շահն են իրենք պահում: Հատուկ ուշադրություն դարձնել այդ բանին», – նշել էր նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ