Հայաստանի փրկարար ծառայության աշխատակիցներին, որոնք տուժել են մարտական հանձնարարություններ կատարելիս, անհրաժեշտության դեպքում կվճարեն արտասահմանում բուժվելու համար: Այս մասին փետրվարի 9-ին՝ խորհրդարանում «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների սոցիալական ապահովության մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը ներկայացնելիս հայտարարեց արտակարգ իրավիճակների փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պատշաճ բուժման անհնարինության դեպքում կվճարվի արտասահմանում բուժվելու, ուղեւորության եւ կեցության ծախսերի համար, ինչպես նաեւ՝ անհրաժեշտության դեպքում ուղեկցող անձի ուղեւորության համար: