News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը


«Համախմբում» կուսակցության առաջնորդ Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացել է ասել, թե ինչ տեսք կունենա իր եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի դաշինքը:

«Քաղաքական ուժերը երբ վերջնական որոշում կայացնեն դաշինքում լինելու, դրանից հետո կնայենք՝ ում թեկնածությունն է ներկայացվելու, վստահ եմ, որ բավական հաջող ցուցակ կկարողանանք կազմել»,-ասել է Օսկանյանը:

Ինչ վերաբերում է դաշինքում առկա տարակարծություններին, Օսկանյանն ասել է. «Միշտ էլ տարակարծություններ կարող են լինել, տարբեր առաջարկներ, բայց կարծում եմ՝ վերջիվերջո կգանք այդ համաձայնության»:

Օսկանյանը նշել է, որ Գագիկ Ծառուկյանի հետ միավորվելու հետեւողական քննարկումներ չկան:

«Միայն դաշիքներով գնալու հարց չի, հետընտրական շրջանում էլ քաղաքական գործընթացներ են լինելու, կախված ընտրության արդյունքներից քաղաքական կոալիցիաներ կարող են լինել»:

Նախկին արտգործնախարարը անդրադարձել է նաեւ իրենց դաշինքին միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի այն հայտարարությանը, որ հնարավոր է նա լքի դաշինքը:

«Ամեն մեկն իր քաղաքական խնդիրներն է դնելու, եւ քաղաքական ուժերը նաեւ ելնելով ցուցակի կազմից՝ վերջնական որոշում կկայացնեն՝ մնա՞լ դաշինքում, թե՞ չմնալ: Եկող մի քանի օրվա ընթացքում ամեն ինչ պարզ կլինի: Այս պահին դժվար է ասել՝ ինչպիսի վերջնական տեսք կունենա դաշինքը»:

 Նա ասել է, որ «Ժառանգություն» կուսակցության հետ քննարկումները շարունակվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ