Գագիկ Ծառուկյանը ընտրվել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ (ֆոտոռեպորտաժ):
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Նաիրա Զոհրաբյանը հրաժարվել է ԲՀԿ նախագահի պաշտոնից:
Վերջինս իր ելույթում շնորհակալություն է հայտնել կուսակիցներին, որ հավատարիմ մնացին` հավատալով այս օրվան. «Առաջիկա ԱԺ ընտրությունները կարեւոր են լինելու, նրա քաղաքական արժեքը շատ բարձր է լինելու։ Պարոն Ծառուկյան, մենք կիսում ենք ձեր մեծ պատասխանատվությունը, եւ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն կդարձնենք նո պասարան»:
Նշենք, որ Ծառուկյանը ԲՀԿ նախագահի պաշտոնից հրաժարական էր ներկայացրել 2015թ. փետրվարին, իսկ 2016թ.-ի աշնանը կրկին վերադարձել ակտիվ քաղաքականություն: