News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Աստված կամեցավ, որ Ծառուկյանի թիմի հետ մասնակցեմ ընտրություններին: Այս մասին, այսօր՝ փետրվարի 10-ին, ԲՀԿ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ն լքած Վարդան Ղուկասյանը:

«Ես ինձ ընդհանրապես կուսակցական չեմ դասել, երբեք, նույնիսկ այն անգամ, երբ Հանրապետական կուսակցությունից եմ եղել: Ես հիմա էլ ինձ կուսակցական չեմ համարում, ավելի շատ հոգեւորին մոտ եմ դասում: Սիրով եղեք միմյանց նկատմամբ, մի բուռ մարդիկ ենք մնացել, լույսը խավարի  տեղ մի դրեք»,-ասաց Վարդան Ղուկասյանը:

ՀՀԿ-ից դուրս գալու մասին նախկին քաղաքապետն ասաց. «Ես դուրս չեմ եկել Հանրապետական կուսակցությունից, նա է  հեռացել ինձանից: Ես 5 տարի է կուսակցությամբ չեմ զբաղվում, նեղացած չեմ, շատ լավ բարեկամներ ու մոտիկներ ունեմ»:

Անդրադառնալով ԲՀԿ ցուցակով ընտրություններին մասնակցելու որոշմանը, Վադան Ղուկասյանը նշեց. «Աստված էդպես կամեցավ, հավատքը խիղճը:  Ես ռեյտինգայինով եմ առաջադրել իմ թեկնածությունը եւ կուսակցական չեմ: Եթե չընտրվեմ, ի՞նչ է եղել, փառք տիրոջը, նույն ձեւով կապրեմ, ճանբարափոխ չեմ եղել, ընդհանրապես ես ճամբարներ չեմ փոխում»:

Վարդան Ղուկասյանը մտահոգություն չունի, որ իշխանություններն իր նկատմամբ ճնշումներ կսկսեն, իսկ իր ու իր ընտանիքի՝ մի շարք աղմկահարույց պատմություններին առնչության մասին էլ ասաց. «Ես կրիմինալ դեպքերի մեջ չեմ եղել, դա դուք եք էդպես ներկայացրել: Իմ ժողովուրդը ուրիշ բան գիտի, իսկ դուք ուրիշ բան գիտեք: Ճնշումների հետ կապված ասեմ. ընդհանրապես մարդը որ ծնվում է իր մոր որովայնից՝ ճնշումների տակ է: Փառք երկինք գետին ստեղծող արարիչ Աստծուն, Պողոս առաքյալին, էնքան բան արեցին, հիմա մենք էլ ապրում ենք, ուզում ենք նմանվել էդ ճանապարհին»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ