News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ստարտապ սկսելու ցանկություն ունեցողների գլխավոր խնդիրը օբյեկտիվ գնահատականի անհրաժեշտությունն է, համարում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի նախագծի մենեջեր Մարի Բարսեղյանը։ Բոլորին վաղուց հայտնի է, թե ինչ է պետք հաջող ստարտապի համար՝ լավ գաղափար, տաղանդավոր թիմ ու սկզբնական կապիտալ։

Իսկ ի՞նչն է խանգարում։ Startup Europe Week Yerevan–ի շրջանակում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարի Բարսեղյանը պատմել է, որ իրենց մոտ հաճախ են գալիս պատանիներ հետաքրքիր գաղափարներով, էնտուզիազմով լի։ Խնդիրն այն է, որ նրանք շուկայի, արտադրանքի պահանջարկի ու յուրահատկության մասին բավականաչափ մանրակրկիտ վերլուծություն չեն կատարում։ Խնդիրը նույնիսկ գրագողությունը չէ , շատ ստարտապներ պարզապես տեղյակ չեն լինում որ ինչ-որ տեղ նման բան արդեն գոյություն ունի։ EIF-ի նոր ներդրումային ծրագրեր ներկայացնելիս, նա նշեց, որ կարեւոր է մնալ թրենդի մեջ, ողջունելի են թարմ գաղափարները, որոնք անալոգներ չունեն։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը հայտարարել է, որ սկսել է համագործակցություն հոլանդական աքսելերատ  ու ինկուբատոր CrossSpring հետ։ Ծրագրի մեջ ներառվելու են նախագծեր, որոնք անդրադառնում են այնպիսի արդիական ոլորտների վրա, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, արհեստական բանականությունը, վիրտուալ ու լրացուցիչ իրականությունները (VR, AR)։

 ՀԻշեցնենք, որ Startup Europe Week–ը տարեկան անցնում է 40 երկրների ավելի քան 300 քաղաքներում։ Նախաձեռնության գլխավոր նպատակն է միավորել բոլոր եվրոպական տարածաշրջանները ու թույլ տալ ձեռներեցներին դառնալ այս էկոհամակարգի մի մասը։ Որպես կանոն, նման հանդիպումները անցկացվում են Սիլիկոնյան հովտում ընդունված ձեւաճափով  (ելույթներ, քննարկումներ, փորձի ու կոնտակտների փոխանակում)։

Սակայն Եվրոպայում բիզնեսի հանդեպ մոտեցումը տարբերվում է, տարածաշրջանային ու քաղաքական կոլորիտը մեծ նշանակություն ունի ստարտապների ձեւավորման համար։ Հենց այդ պատճառով էլ նման հանդիպումներն օգտակար են ձեռներեցների համար,դրանք ծանոթացնում են շուկայի առանցքային խաղացողների հետ , ուղորդում են նրանց հաջողության ու ներդրումներ ստանալու ճանապարհին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ (ֆոտո)
Բոլոր միջոցառումների ընթացքում Fastex-ը հասցրել է մեծ ուշադրություն գրավել ինչպես նոր թողարկված, այնպես էլ արդեն հայտնի պրոդուկտներին՝ Fastex Card-ին, Fastex Exchange-ին, Fastex Wallet-ին, ftNFT հարթակին...
ԱՄՆ-ն աճուրդի է հանել Cheyenne գերհամակարգիչը
Գերհամակարգիչն առանցքային դեր է խաղացել կրթության...
Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է  6-րդ Fastex Meetup-ը (ֆոտո)
Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին...
Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում (ֆոտո)
Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի...
Team-ը դառնում է Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում (ֆոտո)
Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար...
Ամենաշատ