News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Փետրվարի 6–ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը եւ ներկայացրել Օսկանյան– Օհանյան դաշինքի համապետական ցուցակը, որի առաջին տասնյակում չի եղել Վիկտոր Դալլաքյանի անունը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13–ին, լրագրողների հետ զրույցում ասել է «Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը։

«Փետրվարի 6–ին «Երրորդ հանրապետություն» կուսակցության գրասենյակ է այցելել Սամվել Բաբայանը, որը ներկայացրել է համապատասխան ցուցակ, որն ինձ մոտ է, եւ փորձել է այդ ցուցակը դարձնել քննարկման առարկա։ Եթե մարդը անընդհատ հայտարարում է, որ ինքը հրապարակային որեւէ գործունեություն չի ծավալում, բայց այցելում է կուսակցության գրասենյակ, ընդ որում ինձ այցելելուց հետո այցելել է նաեւ Դեմոկրատական կուսակցության գրասենյակ եւ հանդես է եկել նմանատիպ առաջարկությամբ։ Ես մերժել եմ Բաբայանի առաջարկությունները, քանի որ այն կուլուարային ստվերային, ոչ հրապարակային մոտեցումը, գործունեությունը ինձ համար եւ որպես քաղաքական գործոն, եւ որպես քաղաքագիտական գործոն, անընդունելի է»,-ասաց Դալլաքյանը:

Նրա խոսքով, դա էր պատճառներից մեկը, որ այդ համագործակցությունը դադարեցրել է. «Որովհետեւ Սամվել Բաբայանը «Համախմբում» կուսակցության լոբբինգով է զբաղված»:

Վիկտոր Դալլաքյանը թվարկեց ցուցակի առաջին տասնյակը, որտեղ չկար իր անունը։ Այդ ցուցակը գլխավորել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ապա գալիս են «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը, նույն կուսակցության անդամներ Էլինար Վարդանյանը, Անդրանիկ Թեւանյանը, Վահե Հովհաննիսյանը, 7–րդ տեղում «Ժառանգության» Արմեն Մարտիրոսյանը, 8–րդում՝ «Ժառանգության» անդամ Սուսաննա Մուրադյան, 9–րդում՝ Երվանդ Բոզոյանը եւ 10–րդ հորիզոնականում «Համախմբում»-ից պատգամավոր Ստեփան Մարգարյանը։ Վիկտոր Դալլաքյանը եղել է 11–րդ հորիզոնականում, ինչի մասին նա չխոսեց։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ