«Երրորդ համրապետություն» կուսակցության ղեկավար Վիկտոր Դալլաքյանը այսօր` փետրվարի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանը չի հերքել տեղեկությունները, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ազդեցություն ունի Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի հետ:
Դալլաքյանը հրաժարվել է ուղղակի պատասխանել, սակայն լրագրողի հարցին պատասխանել է հռետորական հարցով, ըստ էության չհերքելով այդ տեղեկությունը:
«Առավել եւս այդ պայմաններում ես ի՞նչ գործ ունեմ այդ համագործակցության հետ»,-ասաց նա: