Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Համախմբում» կուսակցության ղեկավար Վարդան Օսկանյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի Ռիբենտրոպն է (1938-1945 թ.թ. Գերմանիայի ԱԳ նախարար): Այս մասին փետրվարի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ 2008 թվականի մարտին 10 օր շարունակ Օսկանյանն արտաքին աշխարհում արդարացնում էր Հայաստանում քաղբանտարկյալների առկայությունը:
«Շատերն ասում են, որ նա ԱԳ նախարարն էր: Եթե այդպես է, ուրեմն Ռիբենտրոպին չէին դատի Նյուրնբերգի դատարանում»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:











