News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրում է խոշոր բիզնեսի բողոքներն ընդդեմ  Հայաստանում DHL լոգիստիկ ընկերության, «Յումաքս» ԲԲԸ-ի ներկայացուցչի: ՏՄՊՊՀ-ի վերլուծության վարչության պետ Գնել Ալավերդյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ «Յումաքսի» դեմ բողոքել են մի քանի խոշոր ընկերություններ:

Նրա խոսքով՝ հաճախորդ ընկերությունները հայտնել են, որ DHL-ի միջոցով մատակարարվող բեռների մաքսազերծումը Հայաստանում կատարում է միայն «Յումաքսը»: Իսկ այս ընկերությունները հաճախ չեն կարողանում բեռներ պատվիրել միջազգային ուրիշ օպերատորների միջոցով: Բիզնեսի կարծիքով՝ «Յումաքսն», օգտվելով իր անփոխարինելիությունից,  մաքսազերծման համար չափազանց մեծ գումար է պահանջում: ՏՄՊՊՀ-ն պետք է ստուգի, թե որքանով են հիմնավորված այս բողոքները:

Բողոք են ներկայացրել կենցաղային տեխնիկա ներկրող «Զիգզագը», Ucom ինտերնետ փրովայդերը, «Ռուսալ-Արմենալ» փայլաթիթեղի գործարանը եւ մի շարք այլ ընկերություններ:

«Նիստին, որը տեղի է ունեցել օրերս, «Զիգզագի» ներկայացուցիչը պարզաբանել է, որ կենցաղային տեխնիկայի խոշոր ֆիրմաներն իրենց արտադրանքն ամբողջ աշխարհում դիստրիբյուտորներին են ուղարկում DHL-ի միջոցով, քանի որ նրա հետ գլոբալ պայմանագիր ունեն եւ Հայաստանի համար բացառություն անել չեն կարող: Այսինքն՝ մեր դիտարկած մի շարք դեպքերում կոնկրետ բեռնափոխադրողի ընտրությունը պնդում է արտասահմանյան գործընկերը: Իհարկե, Հայաստանում ուրիշ միջազգային լոգիստիկ օպերատորներ էլ են գործում, այնպես որ՝ այլընտրանք կա: Բայց դրանց դեմ բողոքներ չենք ստացել, հետեւաբար դրանց գործունեությունը դեռեւս չենք ուսումնասիրում»,- նշեց Ալավերդյանը:

Ըստ որում՝ բիզնեսը չի կարող ընտրել, թե որ միջնորդի միջոցով մաքսազերծի DHL-ի միջոցով ստացած բեռները: 2017 թվականի հունվարի 16-ին «Յումաքսը» հայտարարություն է տարածել, որ Հայաստանում DHL-ի միակ պաշտոնական ներկայացուցիչն է: «Մենք ստացել ենք DHL-ի հետ «Յումաքսի» պայմանագրերի պատճենները, որոնք այս հայտարարությունը հաստատում են: Մեր տեղեկություններով՝  Հայաստանում DHL-ի անունից հանդես եկող այլ ընկերություններ չկան: Մի քանի տարի առաջ նույն ընկերության աշխատանքն ստուգելու առիթ արդեն ունեցել ենք: Այն այդ ժամանակ էլ DHL-ի միակ ներկայացուցիչն էր»,- նշեց Գնել Ալավերդյանը:

ՏՄՊՊՀ-ն հիմա բիզնեսից է տվյալներ հավաքում, նաեւ ուսումնասիրում է մաքսային ձեւակերպման ծառայությունների ընդհանուր շուկան: Այդ նպատակով հարցումներով դիմել է մաքսային մարմիններին, նաեւ «Յումաքսին» եւ մի շարք այլ ընկերությունների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ